Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Վախեցնելով, սարսափ տարածելով, հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմ չեն կանխում

Վախեցնելով, սարսափ տարածելով,  հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմ չեն կանխում
21.03.2026 | 18:17

Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»

Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում է Ալիևի «երկաթյա բռունցքով»:

Արդեն երկու օր է, ինչ «Քանդենք պետությունը» կուսակցության անդամները, իրենց ղեկավարի հետ միասին, պատերազմի սպառնալիքների տարափ են թափում հայ հանրության գլխին։ Փաստացի ասում են՝ Ալիևին կասենք՝ կհարձակվի Հայաստանի վրա, եթե չգնաք, ՔՊ-ին ձայն չտաք։ Դե, իրենք էլ Ալիևի օգնությամբ պետք է մնան իշխանության, որ Հայաստանը պահեն թույլ ու կզած։ Ինչևէ, մեզ սպառնում են Ալիևի «երկաթյա բռունցքով»։ Ութ տարվա մեջ դրան հասան իշխանական «մուտիլովշիկները»։ Մեր քթի տակ 2022 թվականից հյուսվել է հստակ զավթողական հայեցակարգ «Արևմտյան Ադրբեջան» անվամբ, բայց դա հեչ, այ որ ՔՊ-ն չլինի իշխանության, Ալիևը այնքան կբարկանա, որ կհարձակվի Հայաստանի վրա․ սա է «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական խոսույթը։

Փաստացի, այս մարդկանց համար ոչ պատերազմը, ոչ խաղաղությունը որևէ նշանակություն չունեն։ Իրենք կարող են շաբաթվա մեջ երեք օր ասել, որ «աննախադեպ խաղաղություն» են բերել, հետո՝ չորս օր սպառնալ նոր պատերազմով։ Իրենց համար սրանք պարզապես դատարկ բառեր են։ Իրենց կառավարման ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, ունեցել ենք պատերազմ, որտեղ կային հերոսություն, անձնազոհություն, անսահման ցավ, անպատկերացնելի վիշտ, նաև սեր, ընկերություն, կարեկցանք, ապրումակցում։ Բացի այդ, իրենք այդքանից հետո չեն բավարարվում մեր հայրենակիցների ու արժանապատվության համար իրենց կյանքը տված հերոսների կռիվն արժեզրկելով։ Հիմա արդեն սեփական իշխանության պահպանման համար սահմանում են բարոյազրկության և ստորության նոր նշաձողեր․ խաղում են մեր ճակատագրերի, կյանքերի, առողջության, նյարդերի հետ։ Վախեցնում են հայ զինվորի ծնողին՝ պահելով նրան մշտական սարսափի մեջ։

Ընդ որում, ԱՄՆ միջնորդության պայմաններում անգամ Ալիևը ռիսկ չի անում նման ակնհայտ սպառնալիքներ հնչեցնել։ Փոխարենը հսկայական ռեսուրս կդնի մեր դեմ զավթողական ծրագրեր գծելու համար, իսկ ՔՊ-ն էլ կզբաղվի դրանց «լեգիտիմացմամբ»։

Կամ Հայաստանը կմնա թույլ, անպաշտպան, չի ունենա պատմություն, իրավունք, ինքնություն ու դեմք, կամ՝ իբր մեզ վրա կհարձակվեն։ Սա է այն կեղծ ու տխմար դիլեման, որ հրամցվում է հայ հանրությանը։ Մեզ բազմաթիվ նման անհեթեթ դիլեմաներ են հրամցվել, որոնց նպատակը մեզ խեղճ ու վախեցած պահելն է։

Պատերազմը վախենալու բան է․ դժվար թե գտնվի մեկը, ով չի վախենում պատերազմից։ Բայց վախեցնելով, սարսափ տարածելով, ի վերջո հոգեբանորեն ու բարոյապես կոտրելով՝ պատերազմը չես կանխում, այլ ընդամենը մարդկանց դարձնում ես անպաշտպան՝ իրենց պետության դեմ հյուսվող մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ